ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում ձգտելու է հնարավորինս շատ ձայներ ունենալ, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Ծառուկյան դաշինք խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նա նշեց, որ այդ հարցը լուծելու է ժողովուրդը, թե որ քաղաքական ուժը ինչ մասնակցություն կունենա խորհդրարանում:

Հարցին, թե իրենք վարչապետի թեկնածու ունե՞ն, նա պատասխանեց, որ հետագա զարգացումներից է կախված դա: “Իհարկե, ՀՀ-ում այնպիսի պաշտոն չկա, որտեղ ԲՀԿ-ն թեկնածու ու կադր չունենա: Ամեն ինչ իր ժամանակին, քայլերի հաջարոդականություն կա”,- նշեց նա:

Հարցին՝ առաջին, թե՞ երկրորդ տեղի համար են պայքարելու, Վահե Էնֆիաջյանը հստակ պատասխան չտվեց: Նա ասաց, որ ԲՀԿ քաղաքական խորհուրդն, իհարկե, վարչապետի թեկնածուի պաշտոնում տեսնում է Գագիկ Ծառուկյանին:

“Քաղաքական ուժը պետք է ձգտի առավելագույնս մասնակցություն ունենա, լավագունս ներկայացնի ժողովրդին իր կադրային քաղաքականությունը և այն, թե ինչ փոփոխություններ է ի զորու իրականացնել: Մենք պայքարելու ենք առավելագույնս ձայներ ունենալու համար”,- նշեց նա: