Վրաստանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ 50 տոկոս ձայներ: Այս մասին նշված է Վրաստանի ԿԸՀ կայքում տեղամասերի տվյալների 98.25 տոկոսի մշակումից հետո:

Նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ձայների 38,6 տոկոսը, իսկ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 37,5 տոկոսը: Նրանք անցել են երկրորդ փուլ, որը պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան արդյուքների պաշտոնական հրապարակումից հետո 2 շաբաթ անց:


Կիրակի Վրաստանում անցկացվել են նախագահական ընտրություններ, ում ընտրում են 6 տարով: Ընտրություններին մասնակցությունը կազմնել է 46,74 տոկոս:

Նախընտրական մրցավազքին մասնակցել է 25 թեկնածու: Հիմնական մրցակիցներ էին համարվում ԱԳ նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, եւ նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի նախկին կողմնակից Գրիգոլ Վաշաձեն:

Սա ուղիղ քվեարկությամբ վերջին ընտրությունն է, 2023 թվականից պետության ղեկավարին կընտրի ոչ թե ժողովուրդը, այլ 300 պատվիրակները: