ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագիծը չհաստատվեց, քանի որ մեկ ձայն պակասեց: ՀՅԴ, ԲՀԿ, Ելք խմբակցությունների և ՀՀԿ-ից անջատված պատգամավորների թիվը միասին կազմում է 65: Ըստ հաշվարկների՝ պետք է նախագիծն այսօր ընդունվեր: Սակայն ՀՅԴ երկու պատգամավորներ՝ Անդրանիկ Կարապետյանն ու Ռոմիկ Մանուկյանը բացակա էին: