Ռեփեր Ալեքսեյ Դոլմատովի(ով ավելի հայտնի է Գուֆ մականվամբ)իրավաբանը՝ Սերգեյ Ժորինը, պատմել է, որ արտիստին խիստ ծեծի են ենթարկել, ինչպես նաև թալանել Մոսկվայի «Բունկեր» ակումբում:

Ժորինը չի բացառում, որ հանցագործությունը նախատեսված էր, քանի որ հարձակվողներն էին ռեփերին հրավիրել հաստատություն:

Տարել են սենյակ ու կոտրել երկու կողոսկրերը: Իսկ ծեծից հետո, ինչպես փաստում է իրավապաշտպանը, արտիստի մոտից անհետացել են մեծ գումարներ, որը նրա մոտ է եղել մինչ դեպքը: Միջադեպի արդյունքում Գուֆը ստացել է ուղեղի ցնցում և երկու կողերի կոտրվածք:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  Մոսկվայի գիշերային ակումբներից մեկում ծեծի են ենթարկել ռեփեր Գուֆին: Զեկուցվել է, որ արտիստը ծեծվել է «չափազանց կարճ երգելու» համար:

Նյուէի աղբյուրը՝ yelaket.am