«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է ներկայացներ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: Սակայն ԱԺ նիստից առաջ «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամ, իրեն խոշոր քաղաքական գործչի ու իրավաբանի տեղ դրած Գևորգ Պետրոսյանը պահանջում է, որ ինքը պետք է ներկայացնի նախագիծը, ինչին Մարուքյանը սիրահոժար համաձայնվում է:

Սակայն Գևորգ Պետրոսյանը ուղղակի տապալեց նախագծի ներկայացումը՝ ցույց տալով իր բացարձակ անտեղյակությունը ՀՀ օրենքներից և Սահմանադրությունից: Երբ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարցրեց Պետրոսյանին, թե ինչու ԿԸՀ անդամի համար նախագծով սահմանված չեն մասնագիտական պահանջներ, օրինակ՝ իրավաբանական կրթությունը, Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ քննարկել այդ առաջարկը և այն ներառել օրենսգրքում:

Սակայն արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը իր ելույթում նկատեց, որ ԿԸՀ անդամին ներկայացվող պահանջները ամրագրված են Սահմանադրությամբ, ըստ որի՝ ԿԸՀ անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջներին և լրացուցիչ պետք է ունենա բարձրագույն կրթություն»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: