Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ն այսօր՝ հոկտեմբերի 30–ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին առաջադրել է վարչապետի թեկնածու: Այս մասին  ասաց ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության ղեկավար Կնյազ Սարոյանը։

Նշենք, որ այսօր ժամը 18։00–ին լրանում է առաջադրումների ժամկետը։


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27–ին լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ իր այս առաջադրումը եւս ֆորմալ բնույթ է կրելու։

ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն վարչապետ չընտրվելու դեպքում վարչապետի ընտրության առաջին քվեարկությունից (հոկտեմբերի 24) յոթ օր հետո (հոկտեմբերի 31) անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ: