Երեւանում, հոկտեմբերի 29-ին, ժամը 23.00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները նշված փողոցի թիվ 31 տան մոտ հայտնաբերել են «GAP» 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ 3 փամփուշտով։


Աղբյուրի տեղեկություններով՝ կրակոցներ արձակելու կասկածանքով Մաշտոցի ոստիկանները որոնում են նշված փողոցի բնակիչ 50-ամյա Ոսկան Մ.-ին։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։