Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի էին ունենում մասայական բողքի ակցիաներ և յուրաքանչյուր մարդ ով գտնվում էր փողոցում դժգոհում էր իր հետ պատահած անարդարությունից։ Սերժ Սարգսյանի հրաժարականից և Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, մարդիկ կարծես հույս ունեին, որ Հայստանում ի վերջո արդարությունը կգերակայի, իսկ անարդարությունները և խոշտանգումները կվերանան։

Չենք ստի, եթե ասենք, որ նախորդ ռեժինի ժամանակ մարդիկ կային, ովքեր քաղաքական դրդապատճառներով էին հայտնվել մեկուսարաններում։ Փոփոխություններից հետո իրավիճակը փոխվեց շատ վայրերում, բայց «Թավշա հեղափոխությունը» կարծես չդիպավ դատական համակարգին։ Քաղաքական խոշտանգումներն ու հետապնդումները ՔԿՀ-ներում և ՔԿՀ-ներից դուրս շարունակվում է։

Այսպես, Շանթ Հարությունյանը, նախորդ ռեժիմի զոհերից է, իսկ այս պահին մեկուսարանում կա մարդ, ով հենց ներկա իշխանության զոհն է քաղաքական դրդապատճառներով։ Մենք մեր ներքին լսարանի համար կարող ենք մանիպուլացիա իրականացնել ու ասել, որ ԱԱԾ և ՀՔԾ պետերի զրույցն անմեղ է և որևէ ստորջրյա քարեր այնտեղ չկան, բայց միջազգային հանրության համար այնտեղ ավելի պարզ է։

Հարց է առաջանում. ի՞նչ է ցանկանում նոր իշխանությունը, քաղաքական վենդետա չհայտարարելով քաղաքական վենդետաներ իրականացնել և խայտառակվել միջազգային հանրության առջև և ապացուցել, որ դատական պրոցեսները կանխակալ են ու խոշտանգումները տեղ ունեն անկախ իրավիճակների փոփոխությունից, թե՞ ի վերջո խելքի կգան և դատարանի միջոցով քաղաքական հետապնդումների և խոշտանգուների էջը Հայստանում կփակվի ու մենք կսկսենք նոր էջից։