«Հրապարակ» թերթը գրում է. «Համաներման նախագծի քննարկումը խորհրդարանում երեկ հլու-հնազանդ, սկզբից մինչև վերջ իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀԿ-ի մականունավոր պատգամավորները՝ Հակոբ Բեգլարյան, Աշոտ Արսենյան, Նաիրի Սահակյան և այլք, որոնք վերջին շաբաթներին մոռացել էին ԱԺ-ի ճանապարհը։

Փորձեցինք պարզել, թե ինչով է բացատրվում սույն օրենսդիրների հետաքրքրությունը նախագծի հետ կապված։ Նրանցից մեկը խոստովանեց, որ եկել է քվեարկելու, որպեսզի բերդից դուրս գան հեղափոխության և 2016-ի ՊՊԾ գնդի հայտնի դեպքերի զանգվածային անկարգությունների գործով անցնող իր ընտրատարածքի տասնյակ մասնակիցներ։ Գաղտնիք չէ, որ մականունավորներն անձնական հրոսակախմբեր ունեն»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: