Այս տարվա հոկտեմբերին հայտարարված մրցույթի արդյունքում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար է նշանակվել Արփինե Զարգարյանը։

Արփինե Զարգարյանն ընտրվել է մի քանի հարյուր դիմորդներից՝ հաղթահարելով գրավոր առաջադրանքի և հարցազրույցի փուլերը: Նա պաշտոնն ստանձնում է նոյեմբերի 1-ից։

2004 թվականին ավարտելով ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը՝ Արփինեն կամավոր հիմունքներով աշխատանքի է անցել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, որից հետո 2006 թվականին աշխատել է Վիեննայում՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հայաստանյան պատվիրակությունում՝ որպես ՀՀ դեսպան Ջիվան Թաբիբյանի օգնական։

2008 թվականին ուսումը շարունակել է Անգլիայում՝ Մանչեստերի համալսարանում՝ ավարտելով Եվրոպական քաղաքականության մշակման ֆակուլտետը (European Policy Making)։ Վերադառնալով Հայաստան՝ աշխատել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում՝ որպես ներառական կրթության երկու ծրագրերի ղեկավար։ Այնուհետ աշխատանքի է անցել «Սիվիլնեթ» առցանց մեդիայում՝ որպես հինգ հաղորդումների, ինչպես նաև ուղիղ եթերների պրոդյուսեր։

Աշխատել է նաև BBC մոնիթորինգի հայաստանյան գրասենյակում, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամում (COAF), «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։ Սույն թվականի ապրիլ ամսից մինչ հոկտեմբերի 31-ն աշխատել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակում։ Մայրենիից զատ, տիրապետում է պարսկերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներին։

by TaboolaSponsored LinksRecommended For You
Choose a plane and play this Game for 1 Minute
Delta Wars
Last Minute Flight Tickets With Up To 50% Off
Trips Shop
Find Cheap Flights From Armenia Easily
Travel Smarter
This Woman Reads 100 Books In A Month
Blinkist
You can play this Game in your browser for free
Panzer Rush
Why Doing Business in Tokyo Just Got Simpler
CNN International for Tokyo Metropolitan Government
ԲԱԺՆԻ ՆՅՈՒԹԵՐ
12:40 01.11.2018 | Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար է նշանակվել Հակոբ Կարապետյանը
12:39 01.11.2018 | Մայիսի 1-ից մինչ օրս 13000-ով ավելի շատ մարդ է եկել Հայաստան, քան մեկնել. Նիկոլ Փաշինյան
12:32 01.11.2018 | Հյուսիս-հարավի Տրանշ-1-ը չի համապատասխանոմ որակական չափանիշներին. Նիկոլ Փաշինյան
12:25 01.11.2018 | Հայկ Կոնջորյանը ոչ թե թիմն է փոխել, այլ մի սենյակից անցել է մյուս սենյակ
12:20 01.11.2018 | ՀՔԾ պետը չի պատրաստվում ներողություն խնդրել Յուրի Խաչատուրովից
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16:31 31.10.2018 Սերժ Սարգսյանի ուժեղ քայլը. ամեն ինչ ավարտվեց
22:45 30.10.2018 Վաղը նա կգա եւ վերջ կդնի ՀՀԿ-ի հետիշխանական ձղաձգումներին
23:31 31.10.2018 Փախուստ. Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գիտեի՞ն այդ մասին
17:42 30.10.2018 Դա կլինի անդառնալի կորուստ. հայ-իրանական հարաբերության մեխը
19:05 31.10.2018 Մարտի 1–ի գործով մեղադրանք է առաջադրվել Վահագն Հարությունյանին. ՀՔԾ սենսացիոն հայտարարությունը

Яндекс.Директ