Ազգային ժողովը երկորրդ անգամ վարչապետ չընտրեց: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր, այսօր նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 0, դեմ` 0, ձեռնպահ՝ 13 պատգամավոր:

“Մենք հասանք մեր արդյունքին”,- ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Մինչ այդ նա կատակով հիշեցրել էր, որ այսօրվա քննարկումը շատ կոնստրուկտիվ էր, եւ պատգամավորները հանկարծ կարող են ընտրել Նիկոլ Փաշինյանին:

Այսպիսով, սա հնարավորություն է տալիս իրավունքի ուժով լուծարել Ազգային ժողովը: