«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանը` Ավշարի Արայիկը, մերժել է ՀՀԿ առաջարկը առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ կողմից Արարատի մարզում առաջադրվելու առաջարկը:

Իր այս որոշումը Գրիգորյանը պատճառաբանել է ոչ թե ՀՀԿ-ից նեղացածությամբ, այլ իր շրջապատում առկա հակաՀՀԿական տրամադրություններով:

Նախորդ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված և պատգամավոր ընտրվածների մեծամասնությունը ամենատարբեր պատճառաբանությամբ մերժել է կրկին առաջադրվելու առաջարկը: Նրանք համոզված են, որ այս անգամ չեն կարողանալու ընտրակաշառք բաժանելով ձայն ստանալ և չեն ուզում խայտառակվել»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: