Ազգային ժողովում ընթանում է ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման գործով ստեղծված Քննիչ հանձնաժողովի նիստը։ Այս հանձնաժողովի նիստերն անցկացվում են դռնփակ, այսօրվա նիստին մասնակցում է նաև դատավոր Վաչե Մարգարյանը։ Քննիչ հանձնաժողովի անդամները հարցեր են տալիս Վաչե Մարգարյանին: Նշենք, որ Վաչե Մարգարյանը հայտնի է Հրաչ անունով, նա Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն է։

Հիշեցնենք, որ գաղտնալսված հեռախոսազրույցում ԱԱԾ տնօրեն Վանեցյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին, ասել էր, որ դատավոր Հրաչն էր զանգել իրեն։ Հետագայում Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հերքել էր, թե դատավորը զանգել է իրեն։ Ըստ Վանեցյանի` Հրաչ ասելով` ինքը նկատի է ունեցել ՀՔԾ քննիչին։ Դատավորը ևս հարցազրույց էր տվել և ասել, որ Արթուր Վանեցյանի հետ ընդհանրապես չի խոսել: