Ազգային ժողովի Քննիչ հանձնաժողովը չնայած խորհրդարանի լուծարմանը, նոյմեբերի 2-ին արտահերթ նիստ է անցկացնում:

Նիստից առաջ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը խնդրեց լրագրողներին հեռանալ՝ այն փակ ռեժմիով անցկացնելու համար:


Կոստանյանը հանձնաժողովի անդամներին հիշեցրեց, որ նրանք պարտավորվել են նիստի մասին որեւէ տեղեկություն չտարածել, քանի որ դա կարող է պետական կամ քննության գաղտնիք պարունակել:

«Դուք դրա տակ ստորագրել եք եւ պատասխանատավություն եք կրում», - ընդգծեց Գեւորգ Կոստանյանը:

Նիստին հրավիրված է դատավոր Վաչե Մարգարյանը, որը հիշատակված էր հեռախոսազրույցի ժամանակ:

Նշենք, որ 2015 թվականին ընդունված Սահմանադրության ներկայիս տարբերակի համաձայն, նույնիսկ եթե Ազգային ժողովը արտահերթ լուծարվում է, այն շարունակում է իրականացնել իր գործառույթները, մինչեւ ընտրությունները չանցկացվեն: