«ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին։


ԱԺ արտահերթ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին։ Ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը կազմում է արձանագրություն քվեարկության վերջնական արդյունքների վերաբերյալ:

Այսինքն՝ դեկտեմբերի 16-ին հրապարակվում են ընտրությունների վերջնական արդյունքները, որին հաջորդած երկրորդ երկուշաբթի օրը հենց դեկտեմբերի 31-ն է, եթե ընտրությունների արդյունքները չբողոքարկվեն:

Նշենք, որ 6-րդ գումարման Ազգային ժողովն արձակվել է իրավունքի ուժով: