Հայաստանում ԼԳԲՏ ֆորումը տեղի չի ունենա: Համաժողովը կանցկացվի մեկ այլ երկրում: Այս մասին հայտնում է Araratnews-ը:

Հիշեցնենք՝ երեկ ԼԳԲՏ համայնքի նախաձեռնությամբ կայանալիք ֆորումը դատապարտել էր նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: «Մեր ժողովուրդը մշտապես եղել է քրիստոնյա ավանդական ընտանիքի գաղափարի կրողը: Սակայն այսօր բարոյական հետընթացի փորձ է արվում: Մենք արդեն մեր դիրքորոշումը հայտնել ենք արվամոլության դրսեւորման դեմ՝ նշելով, որ դա հարիր չէ մեր կենսակերպին եւ ավանդույթներին»,- ասված է հայտարարության մեջ: