Երեւանում, նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 50 հասցեի դիմաց բախվել են 28-ամյա Խաչիկ Թ.-ի վարած Opel մակնիշի 34 PR 689 համարանիշի եւ 26-ամյա Արթուր Մ.-ի վարած Opel մակնիշի 35 NG 486 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով վարորդ Արթուր Մ.-ն դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեւկելի գոտի եւ մխրճվել խանութի մեջ։

Վթարի հետեւանքով Խաչիկ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Աղբյուրի տեղեկություններով, խանութի մեջ մխրճված Opel-ի պատճառով խանութի սեփականատերը խոշոր չափի վնաս է կրել եւ այդ պահին խանութում մարդիկ են եղել, ովքեր, բարեբախտաբար, չեն տուժել։