ՀԱՊԿ նոր Գլխավոր քարտուղարը ամենայն հավանականությամբ կլինի Բելառուսի պետանվտանգության քարտուղար Ստանիսլավ Զասը։ Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը։ Այդպիսով պարբերականը, սեփական իրազեկ աղբյուրներին հղում տալով արձանագրում է, որ Հայաստանը, արդեն նախկին Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո կկորցնի Գլխավոր քարտուղարի մանդատն ամենան հավանականությամբ։ Հրապարակման մեջ նշվում է, որ վերջնական որոշումը ընդունվելու է առաջիկա նոյեմբերի 8-ին՝ Աստանայում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստում։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է այս նիստին։ «Կոմերստանը» մանրամասնում է, որ այն, որ մանդատը հնարավոր է անցնի Բելառուսին, հավանական են համարում կազմակերպության անդամ առնվազն երեք երկրի դիվանագիտական կառույցներում աշխատող պարբերականի կոմպետենտ աղբյուրները։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին դադարեցվել է Յուրի Խաչատուրովի լիազորությունները որպես ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար։ Նրա լիազորությունները ժամանակավորապես իրականացնում է Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Ըստ շրջանառվող վարկածներից մեկի, քննարկվել է նաեւ, որ որպես ժամանակավոր պաշտոնակատար թողնել Սեմերիկովին, մինչեւ կլրանա Խաչատուրովի մանդատի լիարժեք ժամկետը, սակայն հետո որոշել են, որ պետք է կառույցն ունենա լիարժեք լիազորություններով օժտված Գլխավոր քարտուղար։

 Նյութի աղբյուրը՝ Hraparak.am