Երեւանում, նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 18։10-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 47-ամյա Արա Ս.-ն իր վարած Infiniti մակնիշի 01 AՏ 012 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի թիվ 96/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 53-ամյա Վարսիկ Եսայանին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, այնուհետեւ կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանություն:


Մեկ ժամ անց «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Արա Ս.-ն աշխատում է ՀՀ ՊՆ կապի վարչության պետի տեղակալ, կոչումով գնդապետ է։