«Հանրապետություն» կուսակցության հետ չի քննարկվել դաշինքով ընտրությունների մասնակցելու հարցը: «Ելք» խմբակցության պատգամավոր ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքով, «Հանրապետություն» կուսակցության առանձին անդամների իրենց ցուցակում ընդգրկելու հարց եւս չի քննարկվել:

«Լույս» դաշինքն այլեւս գոյություն չունի, քանի որ դաշինքում ընդգրկված «լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշել է միայնակ գնալ ընտրությունների:


«Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը հայտնել էր, որ իրենք մի քանի կուսակցությունների հետ բանակցություններ են վարում եւ նույնիսկ չեն բացառում, որ կարող են դաշինք կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Նրա խոսքով, իրենք դեռ ցուցակ չեն կազմել, սակայն հստակ է, որ ցուցակում լինելու են Արամ Սարգսյանը եւ Արտակ Զեյնալյանը։

«Չեմ կարող հիմա ասել, թե կոնկրետ որ կուսակցությունների հետ ենք բանակցում, բայց չենք բացառում նաեւ ՔՊ-ի հետ դաշինք կազմելու տարբերակը։ Ամեն դեպքում հանդես կգանք առանձին, թե դաշինքով, ես կարծում եմ՝ մենք լինելու ենք երկրորդ ուժը ապագա խորհրդարանում»,- ասել էր նա։