Երբ ժամանակին անցնում էինք ավագ դպրոցների ինստիտուտին, մենք ձեւը հաղորդեցինք, բայց բովանդակությունը չհաղորդեցինք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ԿԳ նախարարի պաշտըոնակատար Արայիկ Հարությունյանը:

«Սա է պատճառը, որ յուրաքանչյուր երկրորդ աշակերտի ծնողը առաջին հարցը, որ տալիս է, այն է, թե երբե քնա ցնելու 10-ամյա կրթության: Սա ոչ թե նրանից է, որ 12-ամյա կրթությունը վատն է, այլ որովհետեւ մենք համապատասխան որակ ու բովանդակություն չենք հաղորդել ավագ դպրոցին: Իդեալական կլինի, եթե մի քանի տարի հետո հասնենք նրան, որ ավագ դպրոցի կրթդիտներով աշակերտը հնարավորություն ունենա բուհ ընդունվել, եւ մենք հանենք բուհական ընդունելությունները: Դա թույլ կտա վերացնել կախվածությունը կրկնուսույցներից, շտեմարաններից, անգիրի անհրաժեշտությունից:


Անգիրի ինստիտուտը ջախջախելու համար պետք է ծրագրերն այնպես մշակվեն, որ աշակերտի հիմնական ֆունկցիան լինի ոչ թե անգիր անելը, այլ վերլուծելը»,-հայտարարեց ԿԳ նախարարի պաշտոնակատարը:

Նա համաձայնեց առաջարկին, որ բուհական որոշ առարկաներ կարելի է բերել ավագ դպրոց, իսկ բուհերում ավելի շատ հնարավորություն տրվի մասնագիտական առարկաների ուսուցմանը. «Օրինակ ԵՊՀ-ում բոլոր ֆակուլտետներում դասավանդվում է իրավագիտություն: Եթե այդ առարկան բերենք ավագ դպրոց, այնտեղ ահագին տեղ կազատենք մանսագիտական առարկաների համար»,-ասաց Արայիկ Հարությունյանը: