Ռեյթինգային ընտրակարգով մասնակցելու եմ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին Աջափնյակ, Արաբկիր եւ Դավթաշեն համայնքներում։ Այս մասին ասյօր՝ նոյեմբերի 5-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը։

Հարցին՝ ընտրություններից հետո կշարունակի՞ նա պաշտանավարել որպես Մշակույթի նախարար, թե՞ կլինի ԱԺ-ում, Մակունցը նշեց, որ թիմով որոշում կկայացնենք, դեռեւս որոշում չկա։


Մակունը նշեց նաեւ, թե երբ է դարձել ՔՊ անդամ․««Քաղաքացիական պայմանագրի» հիմնադրման օրվանից կուսակցության ակունքներում եմ եղել, բայց աշխատանքի բնույթից ելնելով չեմ անդամակցել կուսակցությանը։ Երբ ստանձնեցի նախարարի պաշտոնը, որը քաղաքական պաշտոն է, որոշեցի քաղաքական առումով ամրագրել իմ կարգավիճակը որպես ՔՊ անդամ՝ մի քանի ամիս առաջ»,-եզրափակեց նա։

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2018 թ.-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչեւ նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանք ԿԸՀ-ն կգրանցի մինչեւ նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է. Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ: