Համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքն ուժի մեջ կմտնի վաղը՝ նոյեմբերի 6–ին։ Օրենքն այսօր՝ նոյեմբերի 5–ին, պաշտոնապես հրապարակել է «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ–ի ֆեյսբուքյան էջում ։

Նշենք որ համաներումը հայտարարվել է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի առթիվ։


Հիշեցնենք, որ համաներման մասին օրենքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է նոյեմբերի 3–ին։

Համաներումը կտարածվի մոտ 6500 անձանց վրա՝ 650 դատապարտյալ ազատ կարձակվի, կկրճատվի մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։