«Ժամանակ» թերթը գրում է. «Ռեյտինգային ընտրակարգը, որը ժամանակին ներդրվել էր ՀՀԿ-ականների կողմից իրենց տպավորիչ հաղթանակն ապահովելու համար, բումերանգի էֆեկտով հարվածում է ՀՀԿ-ին: ՀՀԿ-ական վերնախավը թեկնածու չի գտնում, ովքեր կհամաձայնվեն մասնակցել և առաջադրվել ռեյտինգային ընտրատարածքներում:

2017թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները կտրուկ հրաժարվում են՝ հասկանալով, որ այս անգամ խայտառակ թվեր են ստանալու և բացահայտելու են իրենց իրական վարկանիշը:

Մեր տեղեկություններով՝ Երևանում առաջադրվելու պատրաստակամություն է հայտնել միայն Արման Սահակյանը՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին, իսկ մյուսները չոր հրաժարվել են: Նման իրողությունը ՀՀԿ-ականներին ստիպել է վերանայել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը` պատգամավոր դառնալ ցանկացողների թիվը մեծ է, բայց ձայն բերող չկա»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: