ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքն առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով. «Կրկին առաջադրվելու եմ նույն ընտրատարածքում (Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններ)»: Խոսելով ցուցակների մասին՝ Սիմոնյանը հայտնել է, որ սահմանված ժամանակահատվածում կհրապարակեն. «Ոչ, ԱԱԾ տնօրենը չի լինելու ցուցակում: Մեր քաղաքական ամբողջ թիմը, որն ի սկզբանե եղել է կուսակցության ստեղծման հիմքերում, մասնակցելու է ընտրություններին»: «Իմ քայլը» դաշինքում այլ կուսակցություններից անդամներ լինելո՞ւ են՝ լրագրողներին հարցին ի պատասխան՝ հայտարարել է. «Որևիցե անակնկալ չսպասեք, որ ասենք՝ ցուցակը հրապարակենք, մեկ էլ պարզվի՝ էն հայտնի էսինչյան էսինչը 9-րդ տեղում է»,- ասաց պատգամավորը:

Դիտարկմանը՝ սոցցանցերում անհանգստություններ կան, որ «ով ասես լցվում է ցուցակ», արձագանքեց. «Մեր ցուցակում չեն լինելու մարդիկ, որոնց մասին շրջանառվում են լուրեր: Օդիոզ դեմքեր, գործարարներ, տանիք փնտրողներ չեն լինելու»: