Մի խումբ ատամնաբույժներ բողոքի ակցիա են իրականացնում Առողջապահության նախարարության շենքի առջև: Նրանք պահանջում են վերանայել 2013թ. արտոնագրային վճարների մասին որոշումը: «Մոդել ենք ուզում ներկայացնել՝ ակնկալելով համագործակցություն: Ունենք հարյուրավոր ստորագրություններ: Այս հարկատեսակից դժգոհ է ոլորտի 85 տոկոսը: Պետությունը շատ առաձնահատուկ ճգրտությամբ պետք է սահմանի իր հարկերը բժիշկների համար: Այն հարկերը, որ դրված են ոլորտում, հասանելի չեն բնակչության 70 տոկոսին, իսկ ստոմատոլոգիան առաջին անհրաժեշտության բուժօգնություն է: Հարկերը պետք է մշակեն՝ հաշվի առնելով միջին աշխատավարձը»,- ասում են հավաքվածները: