ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը համոզված է՝ ով կլինի ընդդիմություն խորհրդարանում, կորոշվի ընտրությունների արդյունքում։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ նոյեմբերի 7-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։

«Ինչ վերաբերում է մեզ կամ արտախորհրդարանական ուժերին, ես կարծում եմ՝ պետք չի շտապել, որովհետեւ քաղաքացին կորոշի՝ ով որքան ձայն է ստանալու եւ քաղաքացին կորոշի՝ ով կլինի ընդդիմություն, ով՝ իշխանություն, Շարմազանովը չի որոշում»։


Մարուքյանը շեշտեց՝ իրենց քաղաքական ուժը ամեն ինչ արել է սաբոտաժ թույլ չտալու համար։