ՀՀ կառավարությունից տեղեկանում ենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղազախստան:

Մայրաքաղաք Աստանայում այսօր կայանալու է ՀԱՊԿ
հավաքական անվտանգության խորհրդի նիստը:

Ակնկալվում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդները կորոշեն վերջին ամիսների ընթացքում ամենաքննարկվող հարցը՝ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակումը: