ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասյա Խաչատրյանի՝ ադրբեջանցու հետ «ընկերություն և բարեկամություն» անելը՝ իրավական և հոգեբանական հարթության ներքո:

Պատերազմում գտնվող երկրի ներկայացուցիչների հետ «բարեկամություն» անելը, բնական է, առաջացնում է հասարակության ցասումը և վրդովմունքը: Դա հասարակության իմունային համակարգի դրսևորումն է, ինչը հասկանալի է և կանխատեսելի:
Պետության իմունային համակարգի հիմքերից է օրենքի գերակայությունը, նրա տառին և ոգուն հետևելը, հասարակությունը յուրայինների և թշվառների բաժանելու անթույլատրելիությունը:
Ազգի իմունային համակարգը միշտ պետք է լինի ուժեղ ու զգայուն: Նույնը վերաբերում է նաև պետության իմունային համակարգին»: