«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, թե ՀՀԿ-ից ով որ ընտրատարածքում է առաջադրվելու որպես ռեյտինգային թեկնածու:

Մասնավորապես ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը առաջադրվելու է Սյունիքի և Վայոց ձորի մարզն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում:

Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում է առաջադրվելու նաև ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, և կարելի է չկասկածել, որ Հերմինե Նաղդալյանը դառնալու է Զոհրաբյանի նախընտրական քարոզարշավի հիմնական թիրախը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: