Երիտասարդ ադրբեջանցի Թեհրան Բայրամովը, որի համատեղ լուսանկարները հայուհի Ասյա Խաչատրյանի հետ մեծ իրարանցում են առաջացրել ադրբեջանցի ու հայաստանցի օգտատերերի շրջանում, haqqin.az կայքին պատմել է հայրենակիցներից ստացած բազմաթիվ սպառնալիքների մասին:

Բայրամովը խոստովանել է, որ այդ աստիճան խիստ բացասական արձագանք ու մեծ աղմուկ չէր սպասում: Երիտասարդը նհշել է, որ ստացել է բազմաթիվ սպառնալիքներ:

«Երբ կիսվում էի այդ լուսանկարներով՝ հույս ունեի միավորել մարդկանց: Սակայն արձագանքը չափից դուրս բացասական եղավ: Ես բախվեցի իմ դեմ վիրավորանքների հզոր ալիքի: Ինձ անպատվում էին, անգամ սպառնում սպանել: Սակայն ես դրան մեծ նշանակություն չեմ տալիս», - նշել է տղան:

Ծնունդով Բաքվից Բայրամովը պատմել է, որ հայ աղջկա հետ ծանոթացել է համացանցով, նրանք սկզբում շփվել են երկու երկրների միջև պատերազմի թեմայով ու պարզել, որ երկուսն էլ դեմ են բռնությանը: Ժամանակի հետ ընկերացել են ու ամիսներ անց որոշել հանդիպել Թբիլիսիում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ


Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2018/11/09/bayramov/2840099