«Հարցազրույց Ելակետում» հաղորդաշարի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը, ով խոսեց աշնանային դեպրեսիաներից, վերջինիս պատճառներից ու հետևանքներից, ինչպես նաև անդրադարձավ վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած ԼԳԲՏ անձանց:

Հարցազրույցի ամբողջական տարբերակը դիտելու համար անցնել հղմամբ՝ https://yelaket.am/?p=44954&l=am


Ստորև ներկայացնում ենք որոշակի հատված հարցազրույցից:


«Դեպրեսիան հիվանդություն չէ, այն ախտանիշ է, վիճակ: Բայց պետք է նկատել, որ հիվանդ մարդը կարող է ունենալ դեպրեսիվ ֆոն: Անբուժելի թվացող հիվանդությունները բերում են դեպրեսիաների, որը ի դեպ խանգարում է պայքարել հիվանդության դեմ», շեշտում է հոգեբանն ու նշում մարդկանց այն տեսակները, որոնք ամենահաճախն են ենթարկվում դեպրեսիայի՝

«Դեպրեսիայի է ենթարկվում այն մարդը, ում մոտ թախիծն ավելի շատ է. այս տեսանկյունից
մարդկանց տեսակներից՝ սանգվինիկ, խոլերիկ, մելանխոլիկ, ֆլեգմատիկ, հակված են դեպրեսիաների ենթարկվելու մելանկոլիներն ու ֆլեգմատիկները»:

Խոսելով դեպրեսիայի հետևանքների մասին, Տիկին Ծատուրյանը նշում է հետևայլ սիմպտոմները՝

«Տրամադրության անկում, մտածողության դանդաղում, ինքնագնահատականի իջեցում, աշխատողականությունը ընկնում է , դառնում է ավելի քնկոտ, չի կարողանում ռեալիզացնել բոլոր այն պահանջները, որն ինքը ունի.

«Մեռնեմ պրծնեմ», «ում ա պետք սենց կյանքը», «ինչիդ վրայես ուրախանում» և նմանատիպ արտահայտությունները դեպրեսիվ են և դրանք պետք է հանել բառապաշարից:
Փոխարենը շատ լավ հայկական ասացվածք կա՝ Ես չեմ ծնվել տառապելու համար»:


Այն հարցին՝ հնարավո՞ր է, արդյոք, ինքնասպանություն դեպրեսիաների հետևանքով, հոգեբանը նկատում է՝

«Եթե մարդը իրենց դժգոհ է, եթե չի բավարավում նրանով ինչ ունի, երբ լինում են կորուստներ երբ ունենում է գումարային խնդիրներ, չի ուենում ապրուստ, կամ երեխան է ծնվում մահանում, ծնվում ինչ որ հիվանդությամբ և այլն, իհարկե հնարավոր է ընկնի խորը դեպրեսիայի մեջ, որի հետևանքով գուցե ինքնսպանության փորձ կատարի»:

Տիկին Ծատուրյանը խոսեց նաև վերջին շրջանում արդիական թեմայի՝ ԼԳԲՏ անձանց մասին:

Այդպիսի թեմաները, կարող է անվնաս լինել մեծաքանակ ազգի համար, որի դեպքում 2-3%-ը ոչինչ չի փոխում՝ թե՛ բարոյական, թե՛ ինքնությունն պահելու առումով, թե՛ սերունդը շարունակելու, բայց ոչ 2.000. 000 Հայաստանի դեպքում, որի համար 2-3%-ը ահռելի թիվ է կազմում:

Իմ պրակտիկայի ընթացքում մի դեպք եղավ՝ աղջիկ էր, ով զգում էր, որ «լեզբի» է դառնում: Ինքն էլ մարզից էր, այստեղ տուն էր վարձում և իրեն նյութապես ավելի դյուրին էր մի քանի աղջկա հետ միասին վարձել բնակարանը, բայց նա վախենում էր այդ անել: Մեր աշխատանքի արդյուքում , աղջիկը հետ եկավ իր կյանքի բնականոն հունին:

Այստեղ շատ կարևոր էր գիտակցումը, որը առկա էր աղջկա մոտ: Նա հասկանում էր, որ անդունդի եզրին է (սա իր բառերն են ) և մեր աշխատանքը իրեն հետ բերեց բնականոն կյանք: