«Ազատ Դեմոկրատներ» ու «Հանրապետություն» կուսակցություններն այսօր ներկայացրել են ԱԺ արտահերթ ընտրություններին իրենց մասնակցության և համագործակցության ձևաչափը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը:
Ստորագրված հուշագիր համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցեն «Մենք» դաշինքով:

Հիշեցնենք, «Հանրապետություն» կուսակցությունը նախորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների հետ՝ կազմելով «Ելք» դաշինք։ Իսկ Երևանու ավագանու ընտրություններին մասնակցել է «Լուսավոր Հայաստանի» հետ «Լույս» դաշինքով։