ՀՀԿ խորհրդի այսօրվա նիստում որոշումներ են կայացվել ներկուսակցական փոփոխությունների մասին։ ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանի փոխանցմամբ՝ ՀՀԿ-ի կանանց կառույցի ղեկավար Հերմինե Նաղդալյանի փոխարեն ընտրվել է ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, իսկ երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Ավագյանի փոխարեն ընտրվել է ՀՀԿ քաղաքական դպրոցի տնօրեն Հայկ Մամիջանյանը։ Վիգեն Սարգսյանի դիտարկմամբ՝ փոփոխությունները կատարվել են, քանի որ կարիք կար նոր մոտեցումների։

Վիգեն Սարգսյանը ողջունելի համարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պետք է կազմակերպել բանավեճեր կուսակցությունների ցուցակների առաջին համարների մակարդակով։