Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սերժիկի կուսակցակիցները հավանաբար հույս են դրել իրենց դրամական միջոցները թափով ծախսելով քվեի վերածելու վրա և ոչ թե իրենց մնացորդային վարկանշի վրա։ Ընտրակաշառքը նկատի չունեմ։ Իրենց ԶԼՄ-ները, տպագիր, եթերաժամանակի զանազան գնումները, քարոզչական այլ ծախսերը։ Այսպիսով ուզում եմ կոչ անել բոլոր հնարավոր բարեխիղճ դիտորդական կազմակերպություններին՝ ուշադրությամբ հսկել թեկնածու քաղաքական ուժերի հիմնադրամների միջոցները և քարոզչական ծախսերը։ Նույն բանն անելու պարտականություն ունեն ԿԸՀ-ն և այլ մարմիններ, բայց դե դրանց հետ նման հույսեր կապելը անտեղի է»։