ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից  հայտնում են, որ Ռուսաստանից դեպի Վրաստան ուղղությամբ՝ մոտ 2 կմ, տրանսպորտային միջոցների կուտակումներ կան, որի հիմնական պատճառը հացահատիկ տեղափոխող բեռնատարներն են:


Ստացված տեղեկատվության համաձայն՝ հայկական մեքենաների քանակը հերթում կազմում է 1/5-ը:

Նույն խնդրին անդրադարձել է նաեւ Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ նշելով. «Վրաստանում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել և՛ վրացական, և՛ ռուսական անցակետերի ղեկավարության հետ։ Վրացական կողմը նշում է, որ որևէ խցանում ոչ միայն այսօր չկա, այլև նախորդ օրերին չի եղել։ Իսկ ռուսական կողմից տեղեկացնում են, որ բեռնատար ավտոմեքենաների խցանում կա, որն առաջացել է նոյեմբերի 11-ին՝ օրվա երկրորդ կեսից սկսած։

Այն տեղեկատվությունը, որ հայ վարորդները 3-4 օր է գտնվում են սահմանին, չի համապատասխանում իրականությանը»: