«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը շարունակում է ուսումնասիրել իր թիմակիցների ռեյտինգը։ Հայտնի է, որ նման գործիքակազմի տիրապետում է ԱԱԾ-ն, դեռ նախկին իշխանությունների շրջանից։ Պարբերաբար հարցումներ են արվում՝ ովքեր ինչ հեղինակություն ունեն երկրում, ինչ ռեյտինգ ունի երկրի թիվ մեկ պաշտոնյան, որ կուսակցությունն է վայելում հանրության համակրանքը, ով շանս ունի անցնելու խորհրդարան և այլն։

Մեր տեղեկություններով, վերջերս հարցում է անցկացվել նաև գործադիր իշխանության հետ կապված՝ կառավարության որ անդամներն ինչ հեղինակություն ունեն։ Պարզվել է՝ առաջատարների եռյակն այսպիսի տեսք ունի․ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան և առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: