«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» կամ բոլորիս հայտնի «1000 դրամների հիմնադրամը» հայտարարում է, թե ամեն ամիս կոնկրետ ապրիլյան պատերազմի նահատակների ընտանիքներին հատկացնում է 200 000 դրամ: Սուտ է: Հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ: Նահատակված զինվորի ծնողները, ստանում են հիվանդության կամ հաշմանդամության թոշակ ու դիցուք երկուսի գումարը միասին կազմում է 70 000 դրամ, և նահատակված զինվորի համար դիցուք 30 000 դրամ պարգևավճար (պայմանական թիվ եմ ասում):

Այս հիմնադրամը այս գումարին, այսինքն 100 000 դրամին գումարում է 100 000 դրամ, որը դառնում է 200 000 դրամ ու հայտարարում, թե ընտանիքներին հատկցնում են 200 000 դրամ: Ապրիլյան պատերազմում նահատակված զինծառայողների ընտանիքներ կան, որ ընդամենը 5000 դրամ են ստանում հիմնադրամից, բայց ներկայացվում է թե 200 000 է: Այսօր շատ ծնողները զարմացած են, թե ինչու՞ են իրենց հիվանդության թոշակը գումարում հիմնադրամի հետ»: