«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմինը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

««Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմինը նոյեմբերի 13-ի արտահերթ նիստում, քննարկելով խորհրդարանական ընտրությունների մասնակցության նպատակահարմարության հարցը, որոշում է կայացրել․

Ոչ լեգիտիմ սահմանադրության, դրանից բխող անընդունելի ռեյտինգային ընտրակարգով ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի և հասարակական-քաղաքական կյանքի կանոնակարգման այլ իրավական ակտերի պայմաններում ընտրություններին մասնակցելու դեպքում հստակեցնել և նախընտրական ծրագրում ամրագրել կուսակցության դիրքորոշումը այդ հարցերի առնչությամբ։
Հստակեցնել կուսակցության պատասխանատվության ձևը և սահմանները այդ հիմնարար իրավական ակտերի փոփոխման գործում։
Մասնակցել խորհրդարանական ընտրություններին»,- ասված է կուսակցության գործադիր մարմնի հայտարարության մեջ։