Երթեւեկության կազմակերպման բարելավման նպատակով 2018թ. նոյեմբերի 16-ից Երեւան քաղաքի Դավիթ Բեկի եւ Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Վիլնյուսի փողոցի կողմից Հունան Ավետիսյանի փողոցով Դավիթ Բեկի փողոցի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում աջ եզրային 1-ին գոտուց կարող են երթեւեկել դեպի աջ կամ դեպի ձախ՝ նախկինում միայն դեպի աջ երթեւեկելու փոխարեն: