Մենք շատ ճանապարհ ենք անցել, մինչ սովորել ենք արհեստական կյանք ստեղծել։ Սակայն մենք պետք է անկեղծ լինենք և խոստովանենք այն հանգամանքը, որ հստակ չգիտենք թե ինչու և ինչպես է ստեղծվել մեր շուրջը եռացող կյանքը։

Միակ բանը, որ մեզ հայտնի է դա այն է, որ Երկիր մոլորակի պատմության հստակ ժամանակահատվածում՝ ավելի ստույգ 3,8 միլիարդ տարի առաջ ,մոլեկուլները սկսել են բարդ քիմիական ռեակցիաներ իրականացնել, որի արդյունքում ռիբոնուկլենային թթու է ստեղծվել։ Վերջինիս էլ նպաստել է կյանքի ստեղծմանը

Իրականում թե ինչն է դարձել մոլեկուլների նման ակտիվության պատճառ մինչև այսօր գաղտնիք է բոլորի համար։ Վարկածներից մեկի համաձայն, այս ամենը Աստծո ստեղծածն է, մեկ այլ վարկածի համաձայն այս ամենի մեղավորը ուլտրամանուշակագույն ճառագայթներն են։ Սակայն ոչ ոք հստակորեն չի կարողանում պատասխանել թե ինչու է տեղի ունեցել այս ամենը։

Գիտնականնները անում են ամեն ինչ, որպեսզի բացահայտեն այս գաղտնիքը։ Նրանք փորձում են մոդելավորել Երկրի վրա տեղի ունեցած իրադարձությունները, որպեսզի ականատես լինեն կյանքի ստեղծման առեղծվածի բացահայտմանը, սակայն բոլոր ջանքերը ապարդյուն են անցնում։