«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 19-ին ժամը 10:00-18։00 կդադարեցվի Շիրակի մարզի՝ Արթիկ քաղաքի, Նոր Կյանք, Վարդաքար, Հովտաշեն, Նորաշեն, Սարալանջ, Հառիճ, Նահապետավան, Սպանդարյան, Մեղրաշեն, Գետափ, Անուշավան, Փանիկ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։