Երևանի կենդանաբանական այգու դիմաց նոյեմբերի 17-ի վաղ առավոտից բողոքի ակցիա է իրականացվում: Այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերները պահանջում են կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:

Նրանք դժգոհում են տնօրենի գործելաոճից: 

Yelaket.am-ը\ Ելակետ լրատվական-ը ևս այնտեղ էր և լուսաբանում էր տեղի ունեցածը։ Մենք նաև կապ հաստատեցինք կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ, ով համաձայնեց տալ հարցերն ու իրավիճակը պարզաբանող հարցազրույց մինչ կայնալիք մամլո ասուլիս։

Բողոքի ակցիային մասնակցում էին նաև կենդանիների առք ու վաճառքով զբաղվող «Զօօ ֆաունա արտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Խաչատրյանը, «Էկզոտարիում» ՍՊԸ տնօրեն Կարեն Մարտիրոսյանը, «Ջամբո» ռեստորանային համալիրի (ռեստորանում պահվում են տարբեր տեսակի կենդանիներ) ներկայացուցիչները, Արմավիրի մասնավոր կենդանաբանական այգու տնօրեն Արմեն Թադևոսյանը, կենդանիների ներգրավմամբ բիզնես ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Մենք հարցեր ուղղեցինք Կարեն Մարտիրոսյանին, ով նաև կենդանաբանական այգու նախկին աշխատակից է:

Մանրամասները և Ռուբեն Խաչատրյանի բացառիկ հարցազրույցը ՝ տեսանյութում

դի Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=45338&l=am