Ազգային ժողովում ընթանում է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հանդիպումը լրագրողների հետ:

Նա ներկայացնում է այդ հանձնաժողովի գործունեության արդյունքները եւ հետագա աշխատանքների հեռանկարը: Հիշեցնենք, որ Քննիչ հանձնաժողովի վերջին նիստից հետո Միքայել Մելքումյանը հայտարարել էր, որ փետրվարից գազի սակագնի նվազեցման հնարավորություններ կան: Նա հույս էր հայտնել, որ իրենց այս հանձնաժողովը կշարունակի իր աշխատանքն արդեն հաջորդ Ազգային ժողովում եւ ավարտին կհասցնի սկսածը: