Արարատի մարզում, այսօր՝ նոյեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 04։30-ի սահմաններում Երեւան-Երասխ ավտոճանապարհի Այնթափ գյուղի վարչական տարածքում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի հարեւանությամբ, 36-ամյա Արմեն Բ.-ն դեպի Երեւան ընթանալիս իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 35 ՏF 145 համարանիշի ավտոմեքենայով մխրճվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված 72-ամյա Գրենիկ Մ.-ի վարած КамАЗ 53212 մակնիշի 51 ԼQ 173 համարանիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով «ՎԱԶ 2107»-ի ուղեւորներ 68-ամյա Ժորա Բ.-ն ու 30-ամյա Լիաննա Խ.-ն տեղում մահացել են, իսկ վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն։


Փրկարարներից մեկ ժամից ավելի է պահանջվել մահացածների դիերը հատուկ տեխնիկայի միջոցով մեքենայից դուրս բերելու համար: