Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում, սուտ են այն լուրերը, թե իր որդու համար Ստեփանակերտում վարձով տուն են փնտրել։ “Քիչ էր մնում ասեին` առանձնատուն են կառուցում”, ասաց նա։ Փաշինյանը հավելեց, որ իր որդին ծառայում է զորամասում, 100 տոկոսով կատարում է բոլոր պարտականությունները։ Ասաց, որ դժգոհում է սնունդից, բանակում սնունդի հարցը պետք է լուծել։
“Մարդիկ կան` մեծ-մեծ խոսում են։ Այդ տուշոնկեն տաս իրեն, ասես` դե կեր ու քարոզարշավ արա”, նշեց նա։
Փաշինյանն անդրադարձավ նաև հարցին, թե ինչու է ինքը ժամանակին ազատվել զինծառայությունից։