ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկվա ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ «ՀՀԿ-ի պատգամավորներին ու նախարարներին որ մի հատ թելադրություն տայինք 4-րդ դասարանի, 70 տոկոսը կկտրվեր քննությունից»:

«Էդ ո՞ւմ պտի թելադրություն տան, որ չկարենա գրի: Հլը մի հատ քո թիմին նայի ու մեր՝ Արփինե Հովհաննիսյանին, Վիգեն Սարգսյանին, Արմեն Աշոտյանին, Դավիթ Հարությունյանին, ինձ»,- արձագանքել է Շարմազանովը: