«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը եւ նրա օգնական Լիլիթ Միրզախանյանը հանդիպել են Մասիսի քաղաքապետարանի աշխատակազմի հետ:

Հետաքրքիրն այն է, որ ընդամենը վեց ամիս առաջ Գարիկ Սարգսյանը եւ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը քաղաքական հակառակորդներ էին` Սարգսյանը ճանապարհ էր փակում, իսկ Համբարձումյանը ծեծում էր ճանապարհ փակողներին: Բայց հիմա նրանք դաշնակիցներ են, որովհետեւ Համբարձումյանը՝ որպես Մասիսի քաղաքապետ, պետք է ձայներ ապահովի իր վերադասի` մարզպետ Սարգսյանի համար:


Լիլիթ Միրզախանյանը եւս ընդգրկված է «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում, նույն թիվ 5 ընտրատարածքից: Թեեւ նա ձեւակերպված է մարզպետի օգնական, բայց կատարում է աշխատակազմի ղեկավարի պարտականությունները: Նոր Հայաստանի պետական կառավարման համակարգում կատարյալ բեսպրեդել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում