Քչերին է հայտնի, բայց դերասանուհի եւ հաղորդավարուհի Նազենի Հոհաննիսյանը նաեւ դասավանդում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Նրա ուսանողներից շատերն այսօր արդեն երեւում են հայկական հեռուստաէկրաններին: Ի դեպ, նրանց շարքերում է նաեւ «Կայարան» հեռուստասերիալի դերասանուհի Քրիստինա Կույումչյանը, որին Նազենին վերջերս հանդիպել է Չայնա Մոսեսի համերգին:

 

Դերասանուհին լուսանկարվել է իր ուսանողուհու հետ եւ արել հետեւյալ գրառումը.

«Իմ սիրուն ու տաղանդավոր ուսանողուհին. (Ուսանողները նախկին չեն լինում) արիստոկրատ ու համեստ Քրիստինեն!
Հետաքրքիր է. բոլո՞ր դասախոսներն ու ուսանողներն են պահում կապը միմյանց հետ, թե՞ իմ բախտն է ուղղակի բերել:)»: