Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կրակոցներ են հնչել. ժամը 01։00-ի սահմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները Ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նրանք են 28-ամյա Ռոբերտ Ա.-ն, 33-ամյա Դավիթ Ղ.-ն եւ 22-ամյա Գարիկ Հ.-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նշված անձինք Նորագավիթ թաղամասի Արտաշատի խճուղում վիճաբանել են միմյանց հետ, որից հետո Ռոբերտ Ա.-ն իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ կրակել է 33-ամյա Ռոման Ղ.-ի ուղությամբ, ով, ըստ տեղեկությունների, վնասվածք է ստացել։

Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ «կարմիր բերետավորները» հայտնաբերել են նաեւ ատրճանակը։